17:18 , 5 ապրիլ, 2017
Armtimes.com-ը գրում է.- Պարոն Այվազյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները:
- Նորմալ, իմ կարծիքը շատ քիչ է, կա թիվ:
- Գումար բաժանե՞լ էիք. տեղեկություններ կային, որ տարբեր կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն, գումար են բաժանել:
- Դե գիտեք ինչ կա, ամեն ասածի չհավատանք:
- Դուք չե՞ք բաժանել:
- Դե հիմա դուք պատկերն ավելի լավ տեսնում եք:
- Ի՞նչ ենք տեսնում, որ նա, ով անցել է, նա՞ է բաժանել:
- Չեմ կարող նման բան ասել: Ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ նորմալ է եղել: Կամ ես փոքր տարածքի վրա եմ աշխատել: Հարց եք տալիս, որին ինքներդ պատասխանում եք, ինչո՞ւ եք էդ ձեւի հարց տալիս:
- Արդարացվա՞ծ եք համարում այն թիվը, որ ունեք, համարժե՞ք է ձեր աշխատանքի հետ:
- Ես աշխատելու կամ չաշխատելու համար չեմ ասում, ստացել եմ այնքան, որքան թիվ կա: Ես չեմ կարող ասել՝ շատ եմ ստացել, քիչ եմ ստացել: Ավելի լավ է քիչ խոսեմ...
- Այլ պաշտոնի առաջարկ չե՞ք ստացել, հնարավո՞ր է Կառավարությունում կամ այլ տեղ աշխատեք:
- Ես սուրճի բաժակ նայող չեմ, ենթադրություն չեմ կարող անել: Ես որեւէ մի առաջարկություն չեմ ստացել, ես թիմի անդամ եմ, թիմը կորոշի հետագայի համար: Մենք թիմով ենք աշխատել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։