17:12 , 6 ապրիլ, 2017
Հյուսիսային Կորեան դեռևս շարունակում է աշխարհին վախեցնել ատոմային հարձակումներ անելու հայտարարություններով, իսկ այդ երկրի մասին մեզ շատ քիչ բան է հայտնի, քանի որ ամեն ինչ՝ ներառյալ կառավարության գործունեությունը, գաղտնի է:
Հյուսիսային Կորեա ժամանելուն պես ճամփորդներին զգուշացնում են, թե ինչ է կարելի անել, ինչ՝ ոչ: Օդանավակայանի աշխատակիցները հատ առ հատ ստուգում են բոլորի հեռախոսները, պլանշետները, նոթբուքերն ու այլ ցանկացած թվային սարք, որպեսզի թույլ չտան արգելված համարվող տեղեկությունների մուտքը երկիր:
Այս կանոնների խստությունը Խիաոլու Չուին դրդեց գնացքով ճամփորդել Կորեայով մեկ և գաղտնի լուսանկարներ անել, որոնց համար նա օգտագործում էր իր բջջային հեռախոսը, քանի որ մեծ ֆոտոխցիկներն արգելված են այնտեղ:
Ոստիկանության կողմից ստուգումների ժամանակ, նրանք ջնջեցին լուսանկարչի արած լուսանկարները, սակայն մինչ ջնջելը նա հասցրել էր գաղտնի տարածել դրանք:
Հեծանվով տղան՝ Հյուսիսային Կորեայի գյուղերից մեկում
Երկրի բնակչության մեծ մասն աղքատ է, ու հաճախ կհանդիպեք երեխաների, ովքեր մուրացկանությամբ են զբաղվում
Հյուսիսային Կորեայում գրեթե չկան գեր մարդիկ. բոլորը նիհար են:
Համարյա բոլոր շինությունները շատ հին են և իսկապես ունեն գոնե վերանորոգման կարիք:
Տարբեր քաղաքների երկաթգծի կայարանների վրա կտեսնեք երկրի առաջնորդների լուսանկարները՝ «Երկար կյանք» գրությամբ:
Իսկ գիշերն այս երկու նկարները միակ լուսավորվող-երևացող առարկաներն են:
Այսպես գնացքի աշխատողը ստուգում էր լուսանկարչի պլանշետը, որպեսզի համոզվի, որ GPS տեղակայման ֆունկցիան անջատված է:
Այս լուսանկարում էլ ստուգում են լուսանկարչի նոթբուքը:
Աղքատ հյուսիսկորեացի տղան երկաթգծի հարևանությամբ հավաքում է կերած եգիպտացորենի մնացուկները:
Բազմաթիվ մարդիկ նախընտրում են հեծանիվը որպես փոխադրամիջոց:
Գնացքի կայարանների մոտ տասնյակ աղքատ երեխաներ են վազվզում, ովքեր անծանոթներից գումար ու ուտելիք են խնդրում:
Տեղացիներից ոմանք զանգել էին ոստիկանություն և տեղեկացրել, որ լուսանկարիչն ապօրինի լուսանկարներ է անում: Ժամանած ոստիկանն ու զինվորը ստուգեցին նրա հեռախոսն ու գտած մի քանի նկարները ջնջեցին, սակայն Խիաոլու Չուին նախօրոք հասցրել էր խնամքով թաքցնել լուսանկարների մեծ մասը:
Հյուսիսային Կորեայում խրախուսվում է նկարահանել երեխաների այս խմբին, ովքեր պարբերաբար փորձեր են անում՝ Հյուսիսային Կորեայում իշխող «Կորեայի աշխատանքային կուսակցության» 70-րդ տարեդարձի միջոցառումների համար:
Հակաամերիկյան երթերի լուսանկարումը ևս խրախուսվում է: Օրինակ՝ այս քայլերթը կազմակերպվել էր ի նշան ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի դեմ բողոքի:
Չնայած նմանատիպ լուսանկարներ անելը Հյուսիսային Կորեայում կարող է ճակատագրական լինել, Խիաոլու Չուին առանց վախենալու գնաց այդ քայլին և հրապարակեց բռնապետական երկրի առօրյային վերաբերվող լուսանկարները: