Չեչնիայում տեղի են ունեցել հոմոսեքսուալների զանգվածային ձերբակալություններ, խոշտանգումներ


17:12 , 5 ապրիլ, 2017

 Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է անհապաղ հետաքննել Չեչնիայում հոմոսեքսուալների առևանգման, խոշտանգումների, սպանությունների մասին հաղորդագրությունները:
 Իրավապաշտպանները ռուսական իշխանություններից պահանջում են օպերատիվ, արդյունավետ հետաքննություն անցկացնել այս կապակցությամբ: «ՌԴ-ի իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ցանկացած անձի անվտանգությունն ապահեվոլւ համար, որը Չեչնիայում կաարող է վտանգի ենթարկվել իր սեռական կողմնորոշման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
 Իրավապաշտպանները նման հայտարարությամբ հանդես են եկել «Նովայա գազետա» թերթում հրապարակումից հետո, ըստ որ Չեչնիայում տղամարդկանց զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել, որոնք կասկածվել են սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունենալու մեջ: Նրանք պահվում են գաղտնի բանտերում, ենթարկվում են խոշտանգումների: Թերթը հաղորդել է նաև առնվազն 3 սպանվածի մասին: