23:36 , 6 ապրիլ, 2017
Newmag-ը գրում է.
Ադրբեջանի նախագահի հրամանով մարտի վերջին բանակի գլխավոր շտաբի երկու տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ 2 գեներալ, պաշտոնանկ են արվել: ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովի և օպերատիվ վարչության հրամանատար, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևի պաշտոնանկության մասին լուրն ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին, սակայն մի քանի օր անց այդ նյութերն անհետացան բոլոր լրատվամիջոցների կայքերից: Որոշները նույնիսկ ներողություն խնդրեցին սխալ տեղեկություն հրապարակելու համար:
Գեներալներն ու մյուս բարձրաստիճան զինվորականները, օրեր անց, այնուամենայնիվ պաշտոնանկ արվեցին: Որոշումները կայացվել են մարտի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավությամբ ծառայողական նիստի ժամանակ: Հենց այդ նիստի մասին մանրամասներ է հրապարակել Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը, որի տեղեկություններով բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունների պատճառը փետրվարի 24-25-ին արցախա-ադրբեջանական շփման գծի Մարտունու և Ակնայի ուղղությամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինների գիշերային ձախողված դիվերսիաներն են: Հենց նրանք էին պատասխանատու այդ դիվերսիաների համար, որոնցից հետո միայն չեզոք գոտում 5 ադրբեջանցու դի էր մնացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։