Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանի քաղաքապետի թեկնածո՞ւ. «Ելք»-ը քննարկում է հարցը


17:00 , 5 ապրիլ, 2017
Armtimes.com-ը գրում է.
 «Ելք» դաշինքը մասնակցելու է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ այսօր կամ վաղը ցուցակը վերջնական տեսք կստանա եւ ԿԸՀ կներկայացվի կիրակի օրը:
 Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե դաշինքի ցուցակը գլխավորելու է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Ավինյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանի՝ ցուցակը գլխավորելու հարցը քննարկվում է, դեռեւս վերջնական որոշում չկա»:
 Հիշեցնենք, որ «Ելք»-ի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի առաջին եռյակից Երեւանի գրանցում ունի միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ տվյալ համայնքում 1 տարվա գրանցում ունենալը պարտադիր է Երեւանի քաղաքապետի թեկնածուի համար: Արամ Սարգսյանը գրանցված է Արարատի մարզում, Էդմոն Մարուքյանը՝ Լոռու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։