Քիմ Քարդաշյան VS Բեյոնսե. լրատվամիջոցները գրում են, որ Բեյոնսեն վիրավորել է Քիմին
16:48 , 5 ապրիլ, 2017
Life.tert.am-ը գրում է.
Հոլիվուդի ամենահայտնի ռեփերների՝ Քանյե Ուեսթի ու Ջեյ Զիի ընտանիքների միջև վերջերս լարվածություն է ստեղծվել։
Քիմը նեղացել է Բեյոնսեից, քանի որ վերջինս հայտարարել է իր հղիության մասին հենց այն օրը, երբ ինքը հայտնել էր, որ ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ։ Քիմն այդ օրը մեծ ծաղկեփունջ ու շնորհավորանքներ է ուղարկել երգչուհուն, սակայն պատասխանի չի արժանացել։ Դա վիրավորել է Քիմին։ Այս մասին հայտնել է Քանյե Ուեսթի ընտանիքի մտերիմ ընկերներից մեկը։
«Այն բանից հետո, երբ Քիմն իմացավ, որ Բեյոնսեն երկվորյակների է սպասում՝ ցանկացավ, որ ինքն ու Քանյեն էլ երկվորյակներ ունենան։ Այժմ նա փորձում է այնպիսի փոխնակ մայր գտնել, որը կկարողանա միանգամից երկու երեխա ծննդաբերել»,- գրում է Radar Online-ը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։