Սիրիայի այլ հատվածներում տեղի ունեցող ռազմական գործողությունները հայերի մոտ մտավախություններ չեն առաջացնում. Ժիրայր Ռեիսյան


16:36 , 5 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
 Հալեպում խաղաղ է, Սիրիայի այլ հատվածներում տեղի ունեցող ռազմական գործողությունները հայերի մոտ մտավախություններ չեն առաջացնում: Այս մասին Tert.am-ին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
 «Մենք ավելի լավատեսությամբ ենք վերաբերվում դրան, հույսով և այն հավատքով, որ ամեն
ինչ դեպի ավելի լավը կընթանա, եթե որևէ մի անակնկալ չպատահի»,- ասաց նա՝ նշելով, որ ապրիլին, օրինակ, ընտանիքներ կան, որոնք վերադարձել են իրենց բնակավայրեր և աշխատում են իրենց ունեցվածքը վերականգնելու ուղղությամբ: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում նոր վերադարձողներ ևս կլինեն:
«Մարդիկ վերադառնում են իրենց բնակավայրեր, քանի որ ունեցվածք ունեն այստեղ»,- ասաց նա։ 
 Խոսելով ընդհանուր առմամբ սիրիական հիմնախնդրի մասին՝ նա նշեց, որ բնական է, որ տարբեր գերտերություններ ներգրավված են պատերազմում: Նա նկատեց, որ Սիրիան միայնակ չի կարող իրավիճակից դուրս գալ, սակայն միաժամանակ նշեց, որ հիմա սիրիական իշխանությունները կարողացել են իրենց ձեռքը վերցնել հաջողությունները:
«Նկատելի է, որ զինված խմբավորումների գործողություններն օրըստօրե նվազում են, և բնականաբար որքան դրանք նվազեն, երկիրը իր բնականոն կյանքին կանցնի, և արդեն վերանորոգման, վերաշինության հանգրվանը կսկսի»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։