13.5% աճ` ցինկի խտանյութի արտադրությունում


15:53 , 5 ապրիլ, 2017

Картинки по запросу տնտեսական աճԵթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, ապա կտեսնենք, որ 2017 թվականին Հայաստանում առաջին երկու ամիսների ընթացքում ավելացել է ալյումինե փայլաթիթեղի, պղնձի խտանյութի, ցինկի խտանյութի, մոլիբդենի խտանյութի, ֆերոմոլիբդենի և պողպատյա խողովակների արտադրությունները:

Ընդանուր առմամբ՝ առաջին երկու ամսում արտադրված
63,6 հազար տոննան գերազանցում է նախորդ տարվա ծավալները 2,5 տոկոսով: Ցինկի խտանյութի արտադրության աճը կազմել է 13.5 տոկոս: 11.9 տոկոսով ավելացել է նաև մոլիբդենի խտանյութի արտադրությունը: