Մոուրինյուն մեկնաբանել է Մխիթարյանին պահեստայինների նստարանին թողնելու պատճառը


14:40 , 5 ապրիլ, 2017

Մոուրինյուն մեկնաբանել է Մխիթարյանին պահեստայինների նստարանին թողնելու պատճառըBarometer.am-ը գրում է.

"Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին պահեստայինների թվում թողել "Էվերտոնի" դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրի տնային խաղում:

"Դժգոհ էի Հենրիխ Մխիթարյանի խաղից "Վեսթ Բրոմվիչի" դեմ հանդիպման ժամանակ, հենց այդ պատճառով եմ նրան թողել պահեստայինների թվում",- մարզչի խոսքը փոխանցում է BT Sport-ը:

Հիշեցնենք, որ "Մանչեսթեր Յունայթեդը" վերջին րոպեներին էր խուսափել պարտությունից: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին: