13:48 , 5 ապրիլ, 2017
Panorama.am-ը գրում է.
««Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է, որ ընդդիմություն է: Իմ անձնական տեսակետով «Բարգավաճ Հայաստան»-ը կարող է ընդդիմության դերը տանել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե խորհրդարան անցած ուժերից ո՞ւմ եք համարում ընդդիմություն:
Նա նաև նշեց, որ դասական իմաստով ընդդիմություն չի լինի, մի փոքր այլ ձևի. «Միևնույն է, այս պահին իրապես ժողովրդի շահի պաշտպանություն տեսնում եմ այդտեղ: Թեև մտավախություն ունեմ, որ իշխանությունը, Գագիկ Ծառուկյանի տանիքի տակից առանձին պատգամավորների հետ աշխատելով, կփորձի քանդել «Ծառուկյան» դաշինքը: Գագիկ Ծառուկյան անձնավորությունն ինձ համար այլ է, դաշինքն այլ բան է: Դրա համար այդպիսի մտավախություն ունեմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ