14:15 , 5 ապրիլ, 2017Ապրիլի երկրորդ կեսից մինչև մայիսի սկիզբն ընկած ժամանակահատվածում «Երևան մոլ»-ը մի շարք անակնկալներ է պատրաստել իր մշտական և ապագա հաճախորդների համար: Նոր բրենդներ, խանութներ, նվեր քարտ և անգամ ինտերակտիվ կայք-բլոգ. այս ամենը «Երևան մոլ»-ի համար ստեղծում է բոլոր հնարավորությունները՝ բնագավառում առաջատարի դիրքերն ամրապնդելու համար:
BlogNews.am-ն օրերս մայրաքաղաքի ամենասիրելի ժամանցային ու առևտրի կենտրոնում էր, որի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանի ուղեկցությամբ էլ շրջեցինք «Երևան մոլ»-ի տարածքում ու լուսանկարեցինք այն ամենը, ինչի մասին պատրաստվում ենք կիսվել նաև Ձեզ հետ:
Բազմաթիվ նորույթներից առաջինը նվեր քարտն է, որը կլինի եզակի պրոդուկտ շուկայում:
Այս նվեր քարտը հնարավորություն է տալիս քարտի տիրոջը օգտվել «Երևան մոլ»-ի տարածքում գործող ցանկացած ծառայությունից՝ սկսած մանկական ժամանցի կենտրոնից մինչև կինոթատրոն ու խանութներ: «Դեռ անցած տարի ենք զգացել այս քարտի պահանջարկը: Խանութներն ու բրենդներն ունեն առանձին նվեր քարտեր, սակայն որ մոլն ունենա նման քարտ, նման բան Հայաստանում չկա»,- նշում է Շուշան Ավագիմյանն ու հավելում,- «Երևան մոլ»-ն ունի առանձին՝ ակումբային կուտակային քարտ, որի վրա մեզ մոտ գնումներ կատարելու դեպքում միավորներ են կուտակվում: Սակայն մեր նորույթը բոլորովին նոր բան է: Սա զուտ նվեր քարտ է, որի հասցեատերը քարտի պարունակությունը կարող է ծախսել այնպես, ինչպես ինքը կցանկանա: Սովորական նվեր քարտերը այսպիսի հնարավորություն չեն տալիս ու կարծես թե պարտավորեցնում են գնում կատարել կոնկրետ խանութից: Այս նոր նվեր քարտի հնարավորություններն անսահմանափակ են: Քարտի տերը կարող է գնումներ անել կամ այլ ծառայություններից օգտվել այն խանութից , որն ինքն է նախընտրում: Սա իսկապես հրաշալի նվեր է՝ լայն հնարավորություններով»: «Երևան մոլ»-ի նվեր քարտը հանդիսանում է ոչ թե որևէ բանկի հետ համատեղ նախագիծ, ինչի դեպքում հաճախորդները քարտը գնելու համար պետք է ներկայացնեն հայտ և սպասեն մի քանի օր, այլ ամբողջապես «Երևան մոլ»-ի պրոդուկտն է:

Տարածաշրջանում առաջին և միակ «Zara home» home textil կատեգորիայի խանութը ևս կներկայացնի «Երևան մոլ»-ը: Հայաստանում իր բնագավառի մեջ առաջատար «Zigzag» բրենդը ևս խանութ բացեց «Երևան մոլում»: «Երևան մոլ»-ում է ներկայացված է նաև Հայստանում միակ «Mango Man» իսպանական բրենդը: «Benetton» հայտնի խանութը նույնպես տեղափոխվել է «Երևան մոլ»՝ թողնելով քաղաքային առևտրի ձևաչափը: «Սա խոսում է այն մասին, որ քաղաքային խանութներից առևտուր անելու ֆորմատն արդեն վաղուց իր տեղը զիջում է մոլերին»,- նշում է Շուշան Ավագիմյանն ու հատուկ ոգևորությամբ պատմում գալիք Ապրիլի 7-ին տեղի ունենալիք միջոցառումների մասին, որոնք իսկական տոն կդարձնեն «Երևան մոլի» այցելուների օրը:

«Նախատեսում ենք նաև հետաքրքիր ու կրեատիվ նորաձևության ցուցադրություն: Սա ամբիցիոզ նախագիծ է, որը նպատակ ունի «Երևան մոլ»-ի վրա հրավիրել առաջադեմ ու կարծիք թելադրող երիտասարդության ուշադրությունը՝ չմոռանալով մեր մշտական 30+, 40+ սեգմենտի մասին»: Նշենք, որ նվեր քարտը կգործարկվի մայիսի առաջին մեկ շաբաթվա ընթացքում, իսկ 10 օրից էլ կթողարկվի «Երևան մոլ»-ի վեբ կայք-բլոգը, որտեղ նորաձևությամբ հետաքրքրվողները կգտնեն իրենց հուզող հարցերի պատասխանները, լուքերի ու հագուստի համադրման տարբերակներ:

«Գեղեցիկ հանգվել դեռ չի նշանակում թանկ հագնվել, պարզապես պետք է կարողանալ ամեն ինչ համադրել, ինչն էլ սովորեցնելու ենք մեր բլոգի միջոցով», - ասում է մոլի մարքետինգի տնօրենը: Դե իսկ «Երևան մոլ»-ի բջջային հավելվածը, որն ունի մոտ 30 000 ներբեռնում, հնարավորություն է տալիս ծանոթանալու մոլում գործող զեղչերին, ակցիաներին, ինչպես նաև հնարավորություն է տալիս օնլայն գնելու «ԿԻնոՊարկի» տոմսեր:

«Լինել նորարար և անընդհատ զարմացնել ու գոհացնել հաճախորդին. սա մեր սկզբունքն է, որը տարբերում է մեզ շուկայում գոյություն ունեցող մնացած ընկերություններից»,- այսպես է կարճ ձևակերպում «Երևան մոլ»-ի ռազմավարությունը Շուշան Ավագիմյանը, ինչն, իհարկե, բացի մարքեթինգային ճիշտ քաղաքականություն լինելուց, նաև գնումներ կատարելու նոր ու քաղաքակիրթ մշակույթ է ձևավորում մեր քաղաքում:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի