13:36 , 5 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
«Արմենիա» ԲԿ-ում երկու օրական նորածին է մահացել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնեցին, որ նորածնի մահվան վերաբերյալ ահազանգ ստացել են. «Նորածնի հոր կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արմենիա» ԲԿ-ի ծննդատան բժշկուհու կողմից սխալ բուժում անելու հետևանքով ապրիլի 2-ին ծնված իր որդին երկու օր անց մահացել է»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ ապրիլի 2-ին է ծնվել երեխան, երկու օր անց մահացել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ