Ընդամենը 3 հազար մարդ


09:27 , 21 մարտ, 2013

Երբ Արեւմուտքում հանրահավաքին 3 հազար մարդ է հավաքվում, դա դառնում է միջազգային իրադարձություն... Ու մենք էլ, լրագրողներս, Հայաստանում հսկա մի երկրի՝ Միացյալ Նահանգների 3 հազարանոց ցույցն ընդգրկում ենք միջազգային կարեւորագույն իրադարձությունների տեսության մեջ... Այս շաբաթ պարզվեց, որ 3 հազարանոց ցույցը ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում՝ ընդհանրապես իրադարձություն չէ... Որքան էլ զարմանալի՝ դա պարզվեց ամենաբարձր մակարդակով...