12:03 , 5 ապրիլ, 2017
Panorama.am-ը գրում է.
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում կատարված հարձակումը որակում է որպես ահաբեկչական հարձակում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետը նշեց, որ ըստ նախնական վարկածի, «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է, չնայած դեռ որևէ մեկը չի ստանձնել այդ պատասխանատվությունը:
«Մի կողմ թողնենք այն, որ ասում են՝ կատարվածը ռուսական ներքին գործողությունների մեխանիզմ է: ԻՊ ձեռագիրն ակնհայտ է և այս անգամ Ռուսաստանն ընկավ նրանց թիրախը: Գործել է մահապարտ ահաբեկիչ և առաջին անգամ է, որ նա կենտրոնական Ասիայից է, այսինքն արեալն ընդլայնվում է»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ