11:55 , 5 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում տեղի ունեցած պայթյունով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենում ոստիկանության ծառայողները խստացրել են հսկողությունը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի փոխտնօրեն Գևորգ Ավետիսյանը:
«Սանկտ Պետերբուրգի մետրոյում վերջին դեպքերով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենում ոստիկանությունն էլ ավելի է ուժեղացրել հսկողությունը։ Դա բխում է մեր քաղաքացիների շահերից»,-ասաց Ավետիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ