Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է պահեստայինների նստարանին թողել Մխիթարյանին


10:45 , 5 ապրիլ, 2017

Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է պահեստայինների նստարանին թողել ՄխիթարյանինArmsport.am-ը գրում է.

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:1 հաշվով է ավարտել «Էվերթոնի» հետ տնային հանդիպումը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի պահեստայինների թվում էր և դաշտ է դուրս եկել միայն 65-րդ րոպեին: Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է իր որոշումը:

«Դժգոհ էի Հենրիխ Մխիթարյանի խաղից «Վեսթ Բրոմվիչի» դեմ: Հենց այդ պատճառով եմ նրան թողել պահեստայինների թվում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «MEN»-ը: