Չինաստանում վաճառքի կհանեն Coca-Cola, տարաների վրա Ուորեն Բաֆեթի դեմքով


03:47 , 5 ապրիլ, 2017

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթի դիմանկարը կհայտնվի բալի համով Coca-Cola-ի սահմանափակ թողարկման տարաների վրա, հայտնում է ընկերության կայքը:

Ճշտվել է, որ Բաֆեթի դիմանկարով ըմպելիքները կվաճառվեն Չինաստանում` այդ երկրում բալի համով Coca-Cola-ների խթանման շրջանակներում: Coca-Cola-ում ընդգծել են, որ Բաֆեթը ըմպելիքի սիրահար է և ելույթների ժամանակ խմում է բալի կոլա: