Վրաստանում տեղի կունենա ֆեմինիստուհիների փառատոն


01:42 , 5 ապրիլ, 2017

Image result for феминистки в грузииՔութաիսիում ապրիլի 5-7-ին առաջին անգամ տեղի կունենա ֆեմինիստական շարժման փառատոն, հայտնում է Georgia News-ը: Կազմակերպիչները միջոցառումը նվիրել են առաջին ֆեմինիստական պարբերականի` «Վրացուհու ձայնի» թողարկման հարյուրամյա հոբելյանին:

«Մեզ համար փառատոնը՝ հնարավորություն է ընդգծելու հավասարության և արդարության պայքարի այն կարևոր պատմական ժառանգությունը, որը Վրաստանում ունի ֆեմինիզմը: Ցանկանում ենք ևս մեկ անգամ բարձրացնել թեմաներ, որոնք արդիական են եղել մեկ դար առաջ և արդիական են այժմ` դա կանանց մասնակցությունն է քաղաքականությունում, տնտեսական ամրացում, կրթություն, ընտանիք և ամուսնություն, գենդերային հավասարություն և անարդարություն»,- ասված է «Վրաստանի կանանց հիմնադրամի» հաղորդագրության մեջ: