00:36 , 5 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.2. Ընդեղենի և սերմերի անբավարար քանակ։ Սրանք մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր են պարունակում՝ յոդ, կալիում, մագնեզիում, B խմբի վիտամիններ, ֆոլաթթու, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, վիտամին E և D։
3. Վերամշակված մսամթերք։ Այսպիսի ցանկացած արտադրանք մեծ քանակով աղ և նիտրիտներ է պարունակում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականով՝ օրվա ընթացքում 50 գրամ վերամշակված մսամթերք ուտելու դեպքում 18 տոկոսով մեծանում է աղիների քաղցկեղի և մի շարք այլ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։
4. Օմեգա-3 ճարպաթթուների անբավարար քանակ։ Սրանք օգնում են կանխարգելել արտանոթային հիվանդությունները, օգտակար են մաշկի, մազերի ու եղունգների ամրության և առողջության համար։
5. Բանջարեղենի անբավարար քանակ։ Ամեն ինչ չափազանց պարզ է. բանջարեղենը չափազանց կարևոր է առողջության համար։
6. Մրգերի անբավարար քանակ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս 400 գրամ բանջարեղեն և միրգ օգտագործել։
7. Քաղցր ըմպելիք։ Քաղցր ըմպելիք օգտագործելու արդյունքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է սակայն դրանք սննդային արժեք չունեն։ Պատասխանատու են ինֆարկտից, կաթվածից, դիաբետից 7.4 տոկոս մահացության համար։