Ամերիկացի դեռահասը Հռոմի պապին սպանելու համար ցանկացել է մարդասպան վարձել


20:15 , 5 ապրիլ, 2017

 17-ամյա ամերիկացին խոստովանել է, որ պլանավորել էր մահափորձ կատարել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նկատմամբ, հայտնում է novostiua.net-ը:
 Պատանին, ով ապրում է Նյու Ջերսի նահանգի Լինդենուորլդ քաղաքում, 2 տարի առաջ պլանավորել էր մահափորձ կատարել պապի նկատմամբ, երբ վերջինս այցելել է Ֆիլադելֆիա: Քոլոնը ոստիկանությանը պատմել է, որ ցանկացել է հարձակում իրականացնել 2015 թվականի հունիսի 30-ից օգոստոսի 24-ի ընթացքում:
 Դեռահասը պլանավորել էր ռումբեր պատրաստելու համար պայթուցիկ գնել: Նա ցանկացել է դրանք տեղադրել քաղաքի փողոցներում: Բացի այդ` նա մտադիր է եղել վարձել դիպուկահարի, ով կարողանար պապին գնդակահարել պատարագի ժամանակ:
 Սակայն դիպուկահարը, ում գտել է Քոլինը, եղել է ՀԴԲ գաղտնի գործակալ: Դեռահասը կալանավորվել է Բյուրոյի աշխատակիցների կողմից:
Ամերիկյան օրենքներով նրան հասնում է 15 տարվա ազատազրկում: