Եվրամիությունն Ուկրաինային 600 միլիոն եվրո է փոխանցել


23:03 , 5 ապրիլ, 2017

 «Այսօր ԵՄ-ն կատարել է 600 միլիոն եվրոյի երկրորդ վճարումը որպես մաս մակրոֆինանսական օգնության տնտեսության կայունացման և բարեփոխումների համար»,- գրել է Պորոշենկոն Twitter-ում:
 Եվրահանձնաժողովը մարտի 16-ին հաստատել է Ուկրաինային 600 մլն եվրոյի ֆինանսական աջակցության երկրորդ տրանշի տրամադրումը: Պորոշենկոն հայտարարել է, որ այդ միջոցները կստացվեն Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) հաջորդ տրանշի ներկայացումից անմիջապես հետո:
 Նախօրեին ԱՄՀ-ն հավանություն է տվել Կիևի օգնության չորրորդ տրանշին` միլիարդ դոլարի չափով: Ընդ որում՝ դա ստանալու համար Ուկրաինան պետք է կատարի մի շարք պայմաններ: