12:56 , 5 ապրիլ, 2017
Մինչ մենք մեր օրն ացկացնում ենք քնելով, աշխատելով կամ ուտելով, աշխարհում շատ այլ զարմանահրաշ իրադարձություններ են տեղի ունենում: Եկե՛ք տեսնենք՝ ինչ է տեղի ունենում 24 ժամվա ընթացքում ամբողջ աշխարհում:
Ամեն օր շուրջ 365.000 երեխա է ծնվում:

8.6 միլիոն կայծակի հարված է լինում:
Ամբողջ օրվա ընթացքում երկու կենդանի էակներ իրենց թթվածնային պաշարն ստանում են մեկ ծառից:
Մոտավորապես 142.000 նոր մեքենա է թողարկվում:
Շուրջ 18 միլիոն մարդ նշում է իր ծննդյան տարեդարձը:
Չինաստանում օրական 510 տոննա բրինձ է մշակվում:
Ամբողջ աշխարհի հավերն օրական 190 միլիոն ձու են ածում:
Մարդիկ զուգարանի ջուրը քաշում են 22 միլիարդ անգամ, ինչն այնքան ջուր է օգտագործում, որ բավարար կլիներ աշխարհի բնակչության կեսի լոգանքի համար:
Օրական 67.000 ծառ է կտրվում, որից 46.000-ն օգտագործում են թղթե տոպրակներ ստանալու, իսկ 27.000-ը՝ զուգարանի թղթերի համար:
Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր մարդ ծիծաղում է օրական միջինում 15 անգամ:
Յուրաքանչյուր մարդու սիրտ բաբախում է 104.000 անգամ:
Միջինում յուրաքանչյուր մարդ օրական վաստակում է 16 $:
Յուրաքանչյուր մարդ միջինում անում է 8000 քայլ:
Միայն Լոնդոնում օրական 93.000 առնետ է ծնվում:
Օրական վաճառվում է շուրջ 15 միլիոն տուփ ծխախոտ:
Յուրաքանչյուր մարդ օրական մոտավորապես 48.000 բառ է արտասանում: