Սիրիայում քիմզենքի կիրառման հետևանքով 60 մարդ է զոհվել


19:00 , 4 ապրիլ, 2017
Panarmenian.net-ը գրում է.
 Առնվազն 58 մարդ է զոհվել Սիրիայում «թունավոր գազից», որը կիրառվել է Հան Շեյհուն քաղաքի ավիահարվածի ժամանակ: Քաղաքը վերահսկում է զինյալ ընդդիմությունը: Այդ մասին հայտնում է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը:
 Ըստ սաուդյան Al Arabiya հեռուստաալիքի, զոհվածների թիվը կարող է 100-ի հասնել, իսկ տուժածներինը՝ 400-ի: Հան Շեյհունը վերահսկող զինյալ ընդդիմությունը կատարվածի համար մեղադրում է կառավարական ուժերին: Դամասկոսը հայտարարել է, որ բանակը չի կիրառել և չի կիրառում քիմիական զենք մարտի դաշտում, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:
 «Ասադի ինքնաթիռները 3 ավիահարված են հասցրել: Հարվածներից մեկի ժամանակ թունավոր գազ է կիրառվել: Ախտանիշները, որ տեսանելի են, բացառում են քլորով թունավորումը»,-ասել է ընդդիմադիր մարտիկներից մեկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։