Դիսնեյի մուլտերից այս ամրոցներն իրականում գոյություն ունեն


17:30 , 5 ապրիլ, 2017

Դիսնեյի ֆիլմերից հայտնի այս պալատներն իրականում գոյություն ունեն, այնպես որ, շտապեք այցելել ու տեսնել դրանք:

Հրեշների պալատը

«Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմից հայտնի հրեշների ամրոցն իրականում Ֆրանսիայի Chateau du Chambord-ն է (Շատո դյու Շամբող)։

Քնած գեղեցկուհու ամրոցը

Neuschwanstein-ը (Նոյշվայնշտայն) Գերմանիայում շքեղ մի ամրոց է, որը Դիսնեյն օգտագործել է «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի համար։

Ռապունցելի ամրոցը

Ֆրանսիայի Մոն Սան Միշել վանքը ոչ միայն «Ռապունցել. խճճված պատմություն» մուլտֆիլմի ամրոցն է, այլև դասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայրերի շարքին։

Սուլթանի պալատը

«Ալադդին» մուլտֆիլմի Սուլթանի պալատին նման այս պալատն իրականում հայտնի Թաջ Մահալ պալատն է։

Սառցե թագավորություն

Սառցե այս հյուրանոցը «Սառցե սիրտը» («Frozen») մուլտֆիլմի Էլզայի պալատի իրական տարբերակն է։ Հյուրանոցը գտնվում է Քվեբեկում, և մուլտֆիլմի ռեժիսորը մի անգամ նույնիսկ մնացել է հյուրանոցում՝ ֆիլմի համար ուսումնասիրելու։

Կուսկոյի թագավորությունը

Պերուի Մաչու Պիկչուն «Կայսեր նոր արկածները» մուլտֆիլմի Կուսկոյի թագավորության համար աղբյուր է հանդիսացել։

Արքայազն Էրիկի ամրոցը

Շվեյցարիայում գտնվող այս ամրոցը Դուք արդեն տեսել եք «Ջրահարսը» մուլտֆիլմում։

Նոր Օռլեան

Նոր Օրլեանն ամբողջությամբ արտապատկերված է «Արքայադուստրը և գորտը» մուլտֆիլմում։

Մերիդայի ամրոցը

«Խիզախ արքայադուստրը» մուլտֆիլմի հերոսուհի արքայադուստր Մերիդան իրականում ապրում է ծնողների հետ շոտլանդական լեռնաշխարհում գտնվող ամրոցում։

Արենդել

«Սառցե սիրտը» մուլտֆիլմի այս գեղեցիկ ամրոցն իրականում ևս գոյություն ունի։ Այն գտնվում է Օսլոյում։

Շռեկի և Ֆիոնայի ամրոցը

Անատոլի և Լարիսա Գալիցիները «Շռեկ» մուլտֆիլմի այնպիսի մեծ երկրպագուներ են, որ 10 տարի ծախսել են Ուկրաինայում այս ամրոցը կառուցելու վրա։