12:02 , 30 մարտ, 2012
Թեև կոֆեինը արթնացնող հատկություն ունի, այնուամենայնիվ, այն կարող է նվազենել աշխատելու ցանկությունը: Այս մասին հայտնում է Fox news-ը՝ հղում անելով Neuropsychopharmacology ամսագրում տպագրված հոդվածին:
Առնետների վրա արված հետազոտությունը ցույց է տվել, որ դրանցից «աշխատասեր»-ները, որոնք պատրաստ էին աշխատել հանուն մեծ «վարձատրության», խուսափել են ծանր աշխատանքից կոֆեինի կամ ամֆետամինի ընդունումից հետո: Իսկ «ալարկոտ» առնետներին, որոնք ձգտում էին փոքր «վարձատրության», կոֆեինը օգնել է:
«Կարծում եմ, որ «աշխույժ» և «ալարկոտ» առնետների փորձը ցույց տվեց, որ, մենք՝ բոլորս նույն ձևով չենք որոշումներ կայացնում: Ոմանք երջանիկ են առաջխաղացման համար մեծ ջանքեր գործադրելուց, մինչդեռ մյուսները կարող են քչով բավարարվել և նվազագույն ջանք գործադրել», - ասել է ուսումնասիրության հեղինակ Ջայ Հոսքինգը:
Գիտնականների պնդմամբ՝ հավանաբար հենց դա է պատճառը, որ տոնուս բարձրացնող միջոցները ավելի արդյունավետ ազդեցություն են ունեցել «ալարկոտ» առնետների վրա, քան «աշխատասերների»: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ «բավարար շարժառիթներ չունեցող մարդիկ, կարող են օգուտ քաղել սուրճից»: