21:15 , 4 ապրիլ, 2017Յուրաքանչյուր կնոջ կյանքում հարսանիքի օրն ամենակարևորներից մեկն է: Ցանկացած կին այդ օրը ցանկանում է փայլել և լինել շլացուցիչ գեղեցիկ: Այս կանայք իրենց հարսանիքի օրը եղել են միլիոնավոր մարդկանց ուշադրության կենտրոնում և բոլորին գերել իրենց հիասքանչ տեսքով: Դե իսկ հարսի շորը ամենաառաջինն է, որ գրավում է ուշադրությունը:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում պատմության 10 ամենատպավորիչ հարսանեկան զգեստները:
1981 թվականի հուլիսի 29-ին տեղի ունեցած արքայազն Չարլզի և Դիանայի հարսանիքն ստացել էր «դարի հարսանիքը» անվանումը: Լեդի Դիանայի զգեստը մոդելավորել են Դեյվիդ և Էլիզաբեթ Էմանուելները:

Եվս մեկ թագավորական բրիտանական հարսանիք, որին հետևում էր ողջ աշխարհը: Նրա սքանչելի զգեստը մոդելավորել էր դիզայներ Ալեքսանդր Մաքուինը:

Հոլիվուդի դերասանուհի և Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելլին համարվում է ամենաէլեգանտ հարսնացուներից մեկը: Նրա զուսպ և հեքիաթային զգեստը մինչ օրս ոգեշնչում է բազմաթիվ ժամանակակից դիզայներների:

Հայտնի ֆիլմում Քերրի Բրեդշոուն իր հարսանիքին կրում էր էպատաժային Վիվիեն Վեսթվուդի մոդելավորած զգեստը:

Ջեքի և Ջոն Քենեդիի հարսանիքը տեղի է ունեցել 1953 թվականին Ռոդ Այլենդում: Նա հիասքանչ տեսք ուներ ուսերը բաց այս զգեստով:

Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը, որը, ցավոք, արդեն բաժանվել է, 2014 թվականի օգոստոսի 23-ին Ֆրանսիայի հարավում օրինականացրել էր հարբերությունները: Նա խնդրել էր Ատելիե Վերսաչեի մոդելավորողներին շորի քողը զարդարել իր երեխաների գունավոր նկարներով: Զգեստը համարվում է ամենաէլեգանտներից մեկը:

Բեյսբոլի լեգենդ Ջոի Դի Մաջիոյի հետ հարսանիքի ժամանակ Մերիլինը կրում էր ոչ ստանդարտ հարսանեկան զգեստ՝ մուգ շագանակագույն մատիտ զգեստ: Բոլորը ուշադրություն էին դարձրել նրա ոչ ավանդական ընտրությանը:

Հայտի ֆիլմում Բելլա Սվոնը կրում էր Կարոլինա Էրերայի մոդելավորած հիասքանչ զգեստը:

Եվս մեկ հիասքանչ զգեստ, որի հեղինակն է Կարոլինա Էրերան:

1999 թվականին տեղի ունեցած իր և Դեյվիդ Բեքհեմի հարսանիքին Վիկտորիան կրում էր Վերա Վոնգի մոդելավորած հիանալի զգեստը: