Ժողովրդի կողմից համատարած վաճառվելու գործում գլխավոր մեղավորն իրենց ընդդիմադիր համարող ուժերն են
11:20 , 4 ապրիլ, 2017
Ժամանակն է խոսել ըստ էության։
Ժողովրդի կողմից համատարած ապատիան ու վաճառվելու գործում գլխավոր մեղավորը իրենց ընդդիմադիր համարող ուժերն են, ովքեր չմիավորվեցին ու ժողովրդի մոտ չձևավորեցին ապագայի տեսլական այն հույսը, որ փոփոխություններ կլինեն:
Ժառանգությունը հենց սկզբից դրեց այդ նշաձողը՝ փորձելով միավորել իրենց ընդդիմադիր համարող բոլոր գործիչներին: Մենք փորձեցինք ստեղծել մի այնպիսի դաշինք, որի մեջ ներգրաված կլինեին բոլոր ուժերը, որը մինչև ընտրության օրն արդեն հաղթած կլիներ՝ ժողովրդի մոտ ձևավորած լինելով ապագայի տեսլական: Բայց ստացվեց այնպես, որ Ելքի անդամները բանակցությունների կեսից հայտարարեցին իրենց դաշինքի ստեղծման մասին՝ իրենց կոչելով միակ ընդդիմություն՝ այդպիսով ձախողելով մեծ դաշինքի ծրագիրը: Արդյունքը եղավ այն, ինչ եղավ. դատողությունները թողնում եմ ձեզ...