Հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի պայթյունի ենթադրյալ կազմակերպչի լուսանկարը (Photo)
21:08 , 3 ապրիլ, 2017 Tert.am-ը գրում է. Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկի վագոնում որոտացած պայթյունի ենթադրյալ կազմակերպիչը, որոշ տվյալների համաձայն, նկարահանվել է տեսախցիկների միջոցով: Այս մասին Interfax-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: «Մետրոյի տեսախցիկները նկարահանել են պայթյունի ենթադրյալ կազմակերպչին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Չհաստատված տվյալների համաձայն`կազմակերպիչը պայթուցիկ սարքը թողել է գնացքի վագոնում` պորտֆելի մեջ: Նշվում է, որ Interfax-ը տվյալ տեղեկության պաշտոնական հաստատում չի ստացել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: