Հայաստանում առաջին անգամ հետընտրական բողոքի ցույցեր չեն նախատեսվում
20:48 , 3 ապրիլ, 2017
Panarmenian.net-ը գրում է.
Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններից հետո հետընտրական շրջանը Հայաստանում, հնարավոր է, առաջին անգամ անցնի առանց բողոքի ցույցերի:
Խորհրդարան անցած ԵԼՔ-ի առաջին համար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ դաշինքին տված ձայները տեղ են հասել՝ ուստի ընտրությունների արդյունքը չընդունելու կարիք չկա: Ավելի վաղ դաշինքը հայտարարել էր, որ հետընտրական զարգացումների կդիմի միայն ձայներ գողանալու դեպքում:
ԱԺ չանցած «Հայկական վերածնունդը» հայտարարել էր, որ ոչ մի հետընտրական զարգացումների չի մասնակցելու: Խորհրդարան չանցած ՕՐՕ դաշինքը տարածած հաղորդագրությունում խստորեն քննադատել էր ընտրությունների ընթացքը և արդյունքը, սակայն ցույցերի մասին ևս չէր ասել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: