21:25 , 20 մարտ, 2013
Իմաստունի վտանգն այն է, որ նա բոլորից շատ է ենթակա անհեթեթին սիրահարվելու գայթակղությանը։
Ֆրիդրիխ Նիցշե
Անկասկած այս խոսքերն մտածելիս եւ արտաբերելիս Նիցշեն չէր էլ մտածում, որ այսօր դրանք կարող են իրենց մեջ բյուրեղացնել փոքրիկ պետության մեծ քաղաքական խնդիրները: Խոսելով ներքաղաքական խնդիրների մասին աչքներիս առաջ միանգամից դաջվում է նորանկախ պետության դրոշը ՄԱԿ-ի առաջ բարձրացրած անձի պատկերը: Բայց չէ՞ որ ինքը չէր խնդիրներ ստեղծել, ինքը միայն ուզում էր վերացնել առաջացրած խնդիրները: Իսկ հիմա՞: Հիմա նույնիսկ Րաֆֆին ընտրած եւ իր ձայնի համար փետրվարի 20-ին Ազատության հրապարակ դուրս եկած անձն է վերջին իրադարձություններից հետո երկմտում՝ արդյոք ինքը ճի՞շտ արեց, որ ընտրեց ՐԱՖՖՈւՆ եւ ԽԾԲ օղակի առաջ վատամարդ եղավ: Նա պայքարում էր այն նոր պետության համար, որի գլխին դու պիտի կանգնեիր, Րաֆֆի՛... Իսկ դու հացադուլ ես անում... Չե՞ս վախենում, որ ԶԼՄ-ներում ապրիլի 9-ի տակ մակագրվի մարտի 1:
Բարեգթություն եւ արդարություն: Անարդարություն կլինի քո նկատմամբ, իմ ազնի՜վ բարեկամ:
Ֆրիդրիխ Նիցշե