Թիվ 7 ընտրատարածքում ձայների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Նաիրի Սահակյանը


14:34 , 3 ապրիլ, 2017

Slaq.am-ը գրում է.

Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր ավելի քան 58 թեկնածու:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ 14166 ձայնով այս ընտրատարածքում առաջատարը «Հանրապետական» կուսակցության ռեյտինգային թեկնածու Նաիրի Սահակյանն է: 7349 ձայնով նրան հաջորդում է «Հանրապետական» կուսակցության թեկնածու Ռոլանդ Հայրապետյանը, 3-րդ տեղում 5686 ձայնով` «Ծառուկյան» դաշինքից Խաչիկ Մանուկյանն է: 4-րդ տեղում է 5325 ձայնով «Ծառուկյան» դաշինքից Լյովա Խաչատրյանը, 5-րդը՝ 5218 ձայնով ՀՀԿ թեկնածու Մնացականյան Մնացականն է:

Ամենաքիչ թվով ձայներն այս ընտրատարածքում ստացել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածու Գիվի Վանյանը: