18:56 , 20 մարտ, 2013
Երեկ մի քիչ վատ էի ու չկարողացա նայել նախագահի մամլո ասուլիսը: Հենց նոր հետ տվեցի նայեցի (ջոգեցիք չէ, որ ձեռի հետ էլ UCOM-ի գովազդ արեցի): Իսկ հիմա ավելի լուրջ այն, ինչ տեսա և լսեցի:
Անկախ նրանից մոնտաժված էր, թե ոչ, կամ ինչքան էր մոնտաժված, անկախ նրանից, թե ինչպես կգնահատեն այս ստատուսս իմ շատ ՖԲ-յան և ավելի մտերիմ ընկերներ, ես հասկացա, որ Սերժ Սարգսյանը վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ բավականին լուրջ մեսիջներ ուղարկեց թե՛ հասարակությանը, թե՛ քաղաքական դաշտին և թե՛ կոնկրետ անձանց, որը վերլուծության կարիք ունի: Ընդ որում կապ չունի՝ համաձայն եմ, թե ոչ նրա հնչեցրած մտքերի մեծ մասի հետ: Իմիջիայլոց շատ հարցերում համաձայն եմ, հատկապես ասուլիսի առաջին հատվածում հնչեցրած մտքերի հետ: Կարող եմ, իհարկե, ես էլ կատակել օլիգարխների թեմայով (ինչն, ի դեպ, արդեն արել եմ) և էլի մի քանի հարցի շուրջ՝ համամասնական-մեծամասնական, տատուն հիշելը կամ խաչը, որն արդեն հասցրել է իքս դառնալ: Բայց հավատացեք, այնտեղ շատ ավելի լուրջ հարցեր կար, որոնք իրոք արժի վերլուծել և փորձել հասկանալ: Թե չէ ՖԲ-ում միայն լրճկվելով ո՛չ օրինական ընտրությունների, ո՛չ օլիգարխների, ո՛չ էլ էս պետության խնդիրները չենք լուծի: Որպես ամենամեծ լրճկվողներից մեկն ասեմ, որ սա չի նշանակում՝ հիմա էլ ամեն ինչ «դուդուկի երաժշտության ներքո» դիտարկենք: Բայց փորձենք հասկանալ՝ ուր ենք գնալու գոնե ապագա 5 տարիների ընթացքում:
Այ հիմա սրտներումդ ինչ կա, թափեք պատիս...