11:23 , 3 ապրիլ, 2017
Panorama.am-ը գրում է.
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիա» թերթին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
Հարց- Հայաստանը 2015թ.-ին անդամակցեց ԵԱՏՄ-ին, ինչպես եք գնահատում այս երկու տարիները միության կազմում:
Պատասխան- Անդամակցելով ԵԱՏՄ-ին, մենք՝ երեքմիլիոնանոց ազգաբնակչությամբ, դաձանք մոտ 183 միլիոն բնակչությամբ շուկա ունեցող «ակումբի» անդամ, որը մենք ընկալում ենք և որին ընկալելի ենք մենք: ԵԱՏՄ-ի տրամաբանությունը մեր համար պրագմատիկ է, մենք դառնում ենք հնգյակ, որոնք միավորում է հսկայական շուկան: Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները հաջողակ լինել նրանում և ես չեմ տեսնում այդպիսին չլինելու ոչ մի պատճառ:
ԵԱՏՄ-ի ունեցած ներուժը առավել քան շատ է, քան մենք պատկերացնում ենք: Անդամակցությունը միությանը Հայաստանի համար հնարավորություններ է ստեղծում: Մեր արտադրանքի մեծ մասը արտահանում ենք ԵԱՏՄ-ի շուկաներ, որի կապակցությամբ արժե նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ տարիների համեմատ, Հայաստանում ՀՆԱ ցուցանիշն աճել է:
Շարունակվում են տնտեսության տարբեր ճյուղերի ինտեգրացիոն ներուժի, երրորդ երկրներ արտահանման զարգացման վերաբերյալ հարցերում բանակցությունները: Մենք կարևորում ենք ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շրջանակներում համաձայնեցված քաղաքականության իրականացմանը: Այս տարի Բիշքեկում մարտի 7-ին տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը, իմ տեսանկյունից հաստատուն հիմք ուներ գտնելու համագործակցության տարբեր փուլերում տարբեր խնդիրների արդյունավետ որոշումներ:
Վստահ եմ, որ մենք ԵԱՏՄ-ի առաջարկած ներուժն ամբողջությամբ չենք օգտագործում և Հայաստանը մտադիր է արդյունավետ աշխատել այդ ուղղությամբ: Հայաստանը նաև ձգտում է կամուրջի դեր կատարել ԵԱՏՄ-ի ակումբի և այլ տնտեսական բլոկների, օրինակ՝ ԵՄ անդամների, Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների միջև: Մենք կարծում ենք, որ ինչքան շատ ընդլայնենք ԵԱՏՄ-ի հնարավորությունները և առավելությունները, այնքան լավ կլինի թե Հայաստանի և թե մյուս անդամ երկրների համար:
Հարց- Հայաստանից արտահանվող որ ապրանքատեսակներն են ավելի շատ պահանջված ԵԱՏՄ-ում և Ռուսաստանում մասնավորապես:
Պատասխան- Հայաստանում լավ հեռանկար կա գյուղատենտեսական ոլորոտում ապրանքների արտադրության և ԵԱՏՄ շուկայում իրացման տեանկյունից, այդ թվում՝ մսի, կաթի, պանրի, կերակրի աղի կարագի... Մենք սովորույթի համաձայն ուժեղ ենք մեր կոնյակի առաջխաղացման տեսանկյունից: Այսօր շատ լավ զարգանում են գինու գարեջրի հյութերի գյուղմթերքների մշակման արտադրությունը:
Կցանկանայի նշել, որ վերջին ժամանակներում Հայաստանի գյուղմթերքների արտահանման ցուցանիշն աճել է 6 անգամ: Որակյալ ապրանքներ տրամադրելու համար մենք սկսեցինք ակտիվորեն կիրառել սննդի անվտանգության հետազոտության և վերահսկողության մեթդներ, որոնք ընդունված են ԵԱՏՄ-ի տարածքում: Այդ աշխատանքը շարունակական է, ԵԱՏՄ երկրների մեր գործընկերների հետ պարբերաբար իրականացնում ենք տեսակոնֆերանսներ, աշխատանքային հանդիպումներ: Այժմ աշխատում ենք մեր վերլուծական բազայի և լաբորատոր սարքավորումների ուժեղացման վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ