Երեկ ՀՀ Ոստիկանությունը ցուցաբերեց բարձր պրոֆեսիոնալիզմ և հմտություն


10:52 , 3 ապրիլ, 2017
Картинки по запросу ոստիկանությունՎերջին բոլոր հնչեղություն ունեցող քաղաքական, հոբելյանական, մշակութային և այլ տարաբնույթ միջոցառումների հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունը ոստիկանությունն իրականացրել է բարձր մակարդակով՝ գրեթե անթերի ցուցադրելով բարձր պրոֆեսիոնալիզմ և հմտություն: ԱԺ ընտրությունների ողջ ընթացքը` քարոզարշավ, ընտրական գործընթացներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, բուն ընտրության կազմակերպում և ընտրաթերթիկների տեղափոխում, ոստիկանությունն իրականացրեց հիմնականում անթերի, որքան էլ զանազան իրազեկ քաղաքացիներ, հելսինկյաններ, դժգոհամոլներ ու այլոք փորձեն ստվեր նետել ու նսեմացնել այդ աշխատանքները: Դրականը, մասնագիտական ունակությունների աճը և համբերատար ու քաղաքավարի վերաբերմունքը քաղաքացիների հանդեպ ակնհայտ նկատելի է և ուրախացնող:
Շնորհակալությունս և բարեմաղթանքներս ՀՀ ոստիկանապետին, ոստիկանության ողջ անձնակազմին…