09:15 , 3 ապրիլ, 2017
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի ժամը 08:40-ի դրությամբ էլեկտրոնային եղանակով ստացել է և ամփոփել 1880 ընտրատեղամասերի արդյունքները:
Ներկյացված նախնական արդյունքներով Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ. «Ելք» դաշինք՝ 7.71 % «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 0.93 % «Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3.72 % «Ծառուկյան» դաշինք՝ 27.39 % «ԿոնգրեսՀԺԿ» դաշինք՝ 1.62 % Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 49.20 % Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 0.74 % «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 2.08 % Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 6.60 %:
Ապրիլի 2-ին Հայաստանի 13 ընտրատարածքներում գործել է 2009 ընտրատեղամաս:
Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը: Ինֆոգրաֆիկայում մշակված տեղամասերի քանակը 1865-ն է:
