14-ամյա դեռահասին ձերբակալել են ուղիղ եթերով բռնաբարություն կատարելու համար


06:18 , 3 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է․

Չիկագոյի ոստիկանությունը ձերբակալել է 14-ամյա դեռահասի, ով մեղադրվում է անչափահաս աղջկան բռնաբարելու և իր գործողությունները Facebook Live ուղիղ եթերով հեռարձակելու մեջ, հաղորդում է Lenta.ru-ն:


Տասնհինգամյա ամերիկուհին հարձակման է ենթարկվել մարտի 19-ին տուն գնալու ճանապարհին: Նրան հաջողվել է գտնել մի քանի օր հետո միայն, երբ հարձակվողը որոշել է հեռարձակել հանցագործությունը սոցիալական ցանցում: Ուղիղ եթերում տեսանյութը դիտել են 40 հոգի:


Ոստիկանությունը նշել է, որ հրապարակային դարձած միջադեպից հետո աղջկա ընտանիքը ստիպված է եղել տեղափոխել մեկ այլ քաղաք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ