20:30 , 2 ապրիլ, 2017
Այսօր ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր ընտրատեղամասերում գրանցվել է ավելի քան 45 ընտրախախտում. այս մասին հայտնում է transparency.am-ը:
Արձանագրված խախտումները հիմնականում կապված են եղել քվեարկության պարագաների, տեխնիկական սարքի հետ կապված խնդիրների, անձի ինքնության հաստատման/ գրանցման հետ կապված խնդիրների, բազմակի քվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկության, քվեարկության գաղտնիության խախտման, մարդկանց կամ մեքենաների կուտակումների, քվեարկության սենյակի սխալ կահավորման, կողմնակի անձանց ներկայության, դիտորդի իրավունքների խախտման հետ:
Գրանցվել են նաև ընտրողների ուղղորդման դեպքեր:





