Դիտարկված ընտրախախտումների հիմնական խմբերը


20:30 , 2 ապրիլ, 2017

Картинки по запросу լևոն բարսեղյանԿուտակումներ տեղամասերի դեմ, դռների վրա, տեղամասերում

Ընտրողների ուղղորդում, քարոզ, ուղեկցում

Հսկվող քվեարկություն. բաց քվեարկություն, կառավարվող քվեարկություն: Այս ընտրությունների նորամուծություններից էր ամեն կուսակցությանը առանձին քվեաթերթիկ տալը, և ընտրողին կառավարելու համար, անկախ օրենքի պահանջից, թե բոլորին պարտադիր պիտի տրվեն բոլոր 9 քվեաթերթիկները, բազմաթիվ դեպքերում տրվել է մեկ կամ երկու քվեաթերթիկ միայն, կամ ընտրողն է ինչ-ինչ պատճառներով հրաժարվել մյուս քվեաթերթիկներից. դրանով ցույց է տվել իր նախընտրությունը, թեպետ հնարավորություն ունեցել է քվեախցում դեն նետել վերցված քվեաթերթիկը և աղբամանից հանելով մեկ այլ քվեաթերթիկ՝ քվեարկել այլ կուսակցության օգտին: Մի շարք դեպքերում որոշ կուսակցությունների քվեաթերթիկներն ավելի արագ են նվազել, քան մյուս կուսակցություններինը:

Ընտրակաշառքի զանգվածային բաշխում ընտրողներին:

Որպես ընտրակաշառք ընտրողներին մատուցված տրանսպորտային ծառայությունները:

Խմբով քվեարկություն:

Ընտրողների քվեարկության օգնություն առանց օգնողին մատյանում գրանցելու:

Տեխնիկական գործիքների մասով

Ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերը բազմաթիվ դեպքերում խափանվեցին և չկարողացան կատարել առաքելությունը:

Տեղամասերից ինտերնետային հեռարձակումը փատացի ձախողվեց: Իշխանությունը չկամեցավ դա ստանձնել որպես սեփական պարտավորություն և գնումների պատվերով կապալառուի վրա դրեց այդ բեռը: Սա հիմք է տալու իշխանությանը փորձել պաշտպանվել քննադատությունից, թե ինքը մեղք չունի, կապալառուն է մեղավոր:

Այս երկու տեխնիկական նորամուծությունները խոշոր հաշվով համարում եմ ձախողված, որի համար 7 մլն եվրոյից ավել օգնություն է ստացել իշխանությունը: