Լավ եմ անում, ձեզ ի՞նչ. Յովեցի Կարոն՝ լրագրողներին (Video)
19:40 , 2 ապրիլ, 2017 Armtimes.com-ը գրում է. Արարատի մարզի Շահումյան համայնքի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 12/34 ընտրական տեղամասում վաղ առավոտից շրջում էր ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը: Լրագրողների հետ զրույցում տեղամասում իր գտնվելու փաստը Կարո Կարապետյանը զայրույթով մեկնաբանեց. «Լավ եմ անում, ձեզ ի՞նչ, վստահված անձն եմ իրա, լավ եմ անում»: Այնուհետեւ ԱԺ պատգամավորը նշեց, որ իր վկայականը մոտն է, բայց այն կկրի միայն տեղամասում գտնվելու պարագայում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։