Պատերազմն ի հայտ է բերում մարդու լավ ու վատ կողմերը


19:08 , 2 ապրիլ, 2017

Image may contain: 1 person2016-ի ապրիլին Հադրութում՝ դիվիզիայի շտաբի հարևանությամբ նեղլիկ սրճարանում 4 հոգով 3 ժամում 15 բաժակ սուրճ ենք խմել, 6 շիշ ջուր ու ամենքս 2 պաղպաղակ կերել: Վերջում ինչ արեցինք, սրճարանի տեր-աշխատացնողը գումարը չվերցրեց: Պատճառաբանում էր, որ երևանցիները, գյումրեցիները, սևանցիները, մյուսներն իրենց եղած-չեղածն ուղարկել են Արցախ, երկրապահն էլ` անտառներում է ինչպես 90-ականներին ու բարոյական չի համարում մեզանից սուրճ ու պաղպաղակի գումար վերցնել: Մի քիչ էլ զոռեինք, երևի կծեծեր... Ճիշտ են ասում` պատերազմն ի հայտ է բերում մարդու լավ ու վատ կողմերը:

Ոտքս ընկավ Հադրութ, մի լավ կոնյակ եմ նվիրելու: Ինչքան էլ փնթփնթանք, միևնույն է, մենք յուրահատուկ ժողովուրդ ենք...