Մարտուն Գրիգորյանի համախոհն ու Վարդան Ղուկասյանի թիկնապահի կինը կռիվ սարքեցին (Video)
17:06 , 2 ապրիլ, 2017 Armtimes.com-ը գրում է. Գյումրու ավտոկայանի տարածքում գտնվող «Զանգակ» մանկապարտեզում տեղակայված թիվ 31/47 ընտրատեղամասում ընտրական գործընթացն ընթանում է սկանդալներով: Մեզ տեղեկացրել են, որ տարածքում քաղաքացիներին քվեաթերթիկներ են բաժանում, առկա է մարդկային կուտակումներ՝ ներսում եւ դրսում: Այս մասին բարձրաձայնում է «Ծառուկյան դաշինքի» թեկնածու, Վարդան Ղուկասյանի թիկնապահի կինը՝ Արուսյակ Հովհաննիսյանը: Վերջինս հավաստիացնում է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայից քաղաքացիներին քվեաթերթիկներ են բաժանում: Մեր այցելությունից հետո, պարզ դարձավ, որ նշյալ ընտրատեղամասում քաղաքացիներին ուղղորդում է ավտոկայանի թաղամասում բնակվող, գյումրեցիներին «Չոռնի» Անո մականունով հայտնի Անահիտ Խալաթյանը: Վերջինս չհերքեց, որ իր թաղամասի բնակիչներին, հարազատներին եւ ծանոթներին հորդորում է գնալ ընտրության: Սակայն «Չոռնի» Անոն հերքեց այն տեղեկությունները, որ քվեաթերթիկ է բաժանում: Նա ասաց, որ միշտ էլ բոլոր ընտրությւոնների ժամանակ իր բարեկամներին եւ ծանոթներին հորդորում է գնալ ընտրության: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։