ՀՀ ոստիկանության պարզաբանումը «նյութերը շարք կցելու» վերաբերյալ
14:03 , 2 ապրիլ, 2017 ՀՀ ոստիկանությունը տեղեկություններ է հրապարակել, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ ոստիկանությունում գրանցված ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող մի շարք հաղորդումներ «կցվել են շարք»: Պարզաբանում ենք, որ նյութերի շարք կցելը կատարվում է այն դեպքում, երբ ահազանգերի ստուգմամբ հանցագործության հատկանիշներ չեն պարզվում: Այսինքն` ահազանգը թողնվում է անհետևանք: