Եթե մեր ձայնը գողացվի, դա հետընտրական պրոցես է. Նիկոլ Փաշինյան


13:22 , 2 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

«Ես քվեարկել եմ հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության այս փոսից»,- 8/32 տեղամասում ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ձեր դաշինքի հաղթելու շանսերը, նա նշեց. «Բարձր»:

Ինչ վերաբերում է ընտրախախտումների մասին ահազանգերին, Ն. Փաշինյանն ասաց. «Այսօր մեր վստահված անձիք եղել են թիվ 4 ընտրատարածքի տեղամասերից մեկում, որտեղ քվեախցիկի վերևում տեսախցիկներ են եղել: Իհարկե, հանձնաժողովի անդամները հավաստիացրել են, որ չաշխատող տեսախցիկներ են, ամեն դեպքում վստահված անձիք պնդել են, որ դրանք հանվեն: Դրանք հանվել են»,-ասաց Ն. Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ