11:20 , 2 ապրիլ, 2017
PanARMENIAN.Net-ը գրում է.
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ընտրախախտում է գրանցել 13/18 տեղամասում: Տեղի է ունեցել բաց քվեարկություն, որը վերածվել է ծեծկռտուքի:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի երկու ընտրատեղամասում տեխնիկական սարքերը խափանվել են: Այդ լուրը հաստատել է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով` մեկ տեղամասում փոխվել է սարքերի մասնագետը՝ առողջական խնդիրների պատճառով:
Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9: