Ձոն քաղաքականացված տատուպապերին


15:54 , 20 մարտ, 2013

Պապին ու տատին՝ սիմվոլն Արցախի
Համայն հայության սիմվոլն են դարձել՝
Բացերը լքյալ պոլիտիկ դաշտի
Տատ ու պապերի մեջքին են բարձվել։

Ցիտել էր պապուն պրեմիերը ազգի,
Խմած խոսելու համար էր ցիտել.
«Չխմող մարդուն բարև տալ չարժի».
Իմաստուն պապին ճիշտ բան էր ասել։

Լևոնն իրեն էր հռչակել «պապի»
ՀԱԿ-ի միտինգին էդպես էր ասել։
Բայց Լևոն պապին գնաց թոշակի՝
Նիկոլ թոռնիկին ճամփա է բացել։

Նախագան ցիտեց անձնական տատին.
Ասել էր. «Բալամ, խի՞ եք հավաքվել...»:
Էս հարցը հանձնեց Ֆեյսբուքի դատին,
Ու նոր մեմեր են պատիս կուտակվել։

Պոլիտիկ դաշտը՝ «բեսամթ» ամայի.
Գաղթել են երկրից բազում ջահելներ,
Ազգի խնդիրներն անվերջանալի
Ստանձնել են քանի՚մ թոշակառուներ...