10:05 , 2 ապրիլ, 2017
Aysor.am-ը գրում է.
Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/47 ընտրատեղամասում խորհրդարանական ընտրություններում քվեարկեց Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Քվեարկությունից հետո նա լրագրողներին ասաց, որ բոլորին էլ մաղթում է հանգիստ քվեարկություն:
«Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է, բազմաթիվ քայլեր են արված: Հետխորհրդային տարածքում առաջին անգամն է, երբ խորհրդարանական մեծամասնությունը համատեղ ջանքերով կարողացել է այսպիսի օրենսդրական դաշտ ձևավորել, որը պետք է վստահեցնի մեր յուրաքանչյուր քաղաքացուն, որ իր քվեն տեղ է հասնելու և իր ձայնը որոշելու է առաջիկա հինգ տարիների քաղաքական դասավորվածությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ