Այսօր քեզ ազատ մարդ համարիր, եթե իրապես ուզում ես լինել այդպիսին


09:51 , 2 ապրիլ, 2017

Էսօր ոչ միայն զինվորը, այլ նաև ցանկացած չափահաս գծում է իր երկրի սահմանը:
Էսօր մենք ընտրելու ենք (անկախ նրանից, որ բոլորին գիտենք) այն հնարավոր կանգառը, ուր ուզում ենք գնալ ազգովի:

Էսօր, եթե դու տասը հազար դրամանոց ստրուկ չես, ապա ընտրելու ես խղճի մտոք:
Էսօր, եթե դու հայ ես, ապա դրսի որևէ բան չես ընտրի:
Էսօր դու տեր ես կանգնելու քեզ ու քո պեսներին և քվեարկելու ես նրա համար, որ կարողանաս գալ տուն ու ասել՝ ես իմ փայ ընտրությունը կատարել եմ:

Էսօր քեզ ազատ մարդ համարիր, եթե իրապես ուզում ես լինել այդպիսին։ 
Էսքանը: Մնացած առումներով ասելու բան չկա էլ։