09:27 , 2 ապրիլ, 2017
Aysor.am-ը գրում է.
Մարդիկ կանգնել, սպասում էին, որ տեղամասը դատարկվի, մտնեն, քվեարկեն։ Ընտրական հանձնաժողովի նախագահ Կառլեն Աբրահամյանը Aysor.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ ընտրական գործընթացը հարթ է ընթանում, քաղաքացիներն ակտիվ են, գրանցվել է ուղղորդման մեկ դեպք, որը կանխվել է։

Մեր թղթակիցը նկատեց, որ տեղամասի փոքր տարածքում շատ են վստահված անձինք։ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ գրանցվել է 12 վստահված անձ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ