Pastinfo.am-ը գրում է.
Ոստիկանությունն արձագանքել է ՕՐՕ դաշինքի այն ահազանգին, ըստ որի Գեղարքունիքի մարզի Ծակքարի 21/09 տեղամասում նախատրամադրվածություն է նկատվել իրենց թեկնածուի հանդեպ, ինչն արտահայտվել է նրանով, որ չեն ցանկացել փակել չհրկիզվող պահարանի դուռն ու բանալին հանձնել ոստիկանին:
«Ստուգումով պարզվել է, որ «ակնհայտ նախատրամադրվածություն» ասվածն ընդամենը չհրկիզվող պահարանի կողպեքի տեխնիկական
խնդիր է եղել, ինչը արագ լուծվել է: Այս «գործընթացը» տեսագրված է:
Կոչ ենք անում ծագող տեխնիկական հարցերը լուծել աշխատանքային կարգով և անհիմն հայտարարություններով արհեստականորեն չբորբոքել իրավիճակն ու չմոլորեցնել ընտրողներին», - նշված է պարզաբանման մեջ:
Կից տեսանյութը`