20:51 , 1 ապրիլ, 2017
Երբեմն լուսանկարները ավելի շատ բան են պատմում, քան պատմության դասագրքերը: Այս հավաքածուում ներառել ենք տարբեր ժամանակների պատմական լուսանկարներ, որտեղ պատկերված են և՛ համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ, և՛ հասարակ քաղաքացիներ: Այս լուսանկարներից յուրաքանչյուրում մի ողջ պատմություն է ամփոփված:
Նավաստիները փոթորկի ժամանակ աշխատում են Garthsnaid նավի կայմի վրա, 1920 թվական

Տելոնիուս Մոնկ՝ ամերիկացի ջազային դաշնակահար և կոմպոզիտոր, 1959 թվական

369-րդ հետևակային գունդը, որի անվանումներից մեկը Harlem Hellfighters էր, 1919 թվական: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկական մի քանի ջոկատներ բաղկացած էին բացառապես սևամորթներից. ռասայական հավասարությունից ԱՄՆ-ն դեռևս հեռու էր: Բանակում անգամ այլ մաշկի գույն ունեցողների համար հատուկ ստորաբաժանումներ էին ստեղծվում: Harlem Hellfighters-ի մարտիկները հրաշալի զինյալներ էին:

Եվրոպայի ամենափոքրամարմին, ամենաբարձրահասակ և ամենագեր մարդիկ խաղաքարտեր են խաղում, 1913 թվական

17-ամյա Ֆրիդա Կալոն ընտանեան լուսանկարի համար դիրք է ընդունում՝ հագած ավանդական տղամարդկային հագուստ, 1924 թվական

Քուրթ Քոբեյնը 8-րդ դասարանում, թմբուկ է նվագում, 1981 թվական

Ջեյմս Հենդրիքսը կիթառ է նվագում, Ֆորտ Քեմփբել, 1962 թվական

Էլվիս Փրեսլիի առաջին հայտնի նկարը, որտեղ իր ծնողների՝ Գլեդիսի և Վերնոնի հետ է, 1938 թվական

Սամուրայներ, 1860 թվական

Ամերիկացի նավաստիները լսել են Ճապոնիայի կապիտուլիացիայի մասին նորությունը, 1945 թվական

Լուսանկարը արվել է գաղտնի, ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նիստի ժամանակ, 1932 թվական

Գեթիսբերգում Աբրահամ Լինքոլնի միակ հայտնի լուսանկարը, որն արվել է նրա հայտնի գեթիսբերգյան ճառից 3 ժամ առաջ, 1863 թվականի նոյեմբերի 19

Ալբերտ Էյնշտեյնը և Չարլի Չապլինը, 1931 թվական

1939 թվականին Մեդիսոն-սքուեր-գարդենում հավաքվել էին 20 հազար ամերիկացի նացիստներ

Լրագրավաճառները պատրաստվում են նոր աշխատանքային օրվան, 1908 թվականի փետրվարի 12՝ գիշերվա ժամը 2:00

Լուվրից գողացել էին «Մոնա Լիզայի» դիմանկարը, 1911 թվական

Ֆրանսիացի կինը բրիտանացի զինվորին թեյ է հյուրասիրում մարտի ժամանակ, Նորմանդիա, 1944 թվական

Ադոլֆ Հիլերը զրուցում է Հարավսլավիայի արքայի կնոջ՝ Օլգա Գրեչեսկայի հետ, 1939 թվական

Արքայազն Չարլզը և արքայադուստր Դիանան Բահամյան կղզիներում իրենց հանգստի ժամանակ, 1982 թվական
